«Միլան». Չալհանօղլուն հաջող բուժզննում անցավ (տեսանյութ)

Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Հական Չալհանօղլուն մոտակա ժամանակահատվածում կդառնա «Միլանի» ֆուտբոլիստ:

«Ռոսոներին» հրապարակել է տեսանյութ, որում 23-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցնում իտալական ակումբի համար: «Football Italia»-ի տեղեկությամբ տրանսֆերը կազմելու է 20 միլիոն եվրո` գումարած հնարավոր պարգևավճարներ: Թուրք խաղացողը տարեկան ստանալու է 2,5 միլիոն եվրո աշխատավարձ:

2016-17թթ. մրցաշրջանի առաջին կեսում կիսապաշտպանը 22 խաղում 7 գոլ է խփել ու 7 գոլային փոխանցում կատարել: Գարնանը նա 4 ամսով որակազրկվել էր 2011 թվականին «Տրաբզոնսփոր» չտեղափոխվելու ժամանակ տրանսֆերային խախտում թույլ տալու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում