Հայտնի է «Սանտա-Կոլոմա» — «Ալաշկերտ» հանդիպման մրցավարը

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի` Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» և Անդորրայի չեմպիոն «Սանտա-Կոլոմայի» միջև պատասխան հանդիպումը կսպասարկի լյուքսեմբուրգյան մրցավարական բրիգադը: Այդ մասին տեղեկանում ենք երևանցիների պաշտոնական կայքից:

Գլխավոր մրցավարն է Սվեն Բինդելսը, ում եզրերում կօգնեն Կլոդ Ռիեն և Ռիկարդո Մորայսը: Չորրորդ պաշտոնյան Ալեքս Կրյուգերն է:

Հիշեցնենք, որ «Սանտա-Կոլոմա» — «Ալաշկերտ» խաղը կկայանա հուլիսի 4-ին, Անդորրա լա Վելլայի «Էստադի Կոմունալ» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին: Առաջին մրցավեճում Աբրահամ Խաշմանյանի թիմը հաղթել է 1:0 հաշվով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում