«As». «Ռեալն» ու «Յուվենտուսը» վերջնական համաձայնության են հասել

«Ռեալի պաշտպան Դանիլոն մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն: «As»-ը տեղեկացնում է, որ իսպանական ու իտալական ակումբները վերջնականապես համաձայնեցրել են 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: Այն կազմելու է 20 միլիոն եվրո:

2015 թվականին «Արքայական ակումբը» բրազիլացու տեղափոխության համար «Պորտուին» 31,5 միլիոն եվրո էր վճարել: Սպասվում է, որ գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա 3 օրվա ընթացքում:

Ավելի վաղ թուրինցիները Դանիլոյի հետ համաձայնեցրել էին անձնական պայմանագիրը, ըստ որի նա տարեկան ստանալու է 5 միլիոն եվրո:

«Յուվենտուսում» բրազիլացին դառնալու է Դանի Ալվեսի փոխարինողը, ով երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում