Գերխոշոր պայմանագիր` NBA-ում. 3 տարվա համար 100 միլիոն դոլար

«Տորոնտոյի» խաղարկող Կայլ Լաուրին որոշել է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ: Այդ մասին ամերիկացին պատմել է «Players’ Tribune»-ին:

31-ամյա բասկետբոլիստը կնքելու է 3 տարվա պայմանագիր և այդ ընթացքում ստանալու է 100 միլիոն դոլար:

Նախորդ մրցաշրջանում Լաուրի միջինը մեկ խաղում հավաքում էր 22,4 միավոր, տիրում 4,8 անդրադարձի և կատարում 7,0 արդյունավետ փոխանցում:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից NBA-ում բացվել է ազատ գործակալների շուկան, որի արդյունքում ռեկորդային աշխատավարձներ են կնքվել: Մասնավորապես, «Գոլդեն Սթեյթի» առաջատար Ստեֆեն Կարին 5 տարվա համար ստանալու է 201 միլիոն դոլար, իսկ ծանր հարձակվող Բլեյք Գրիֆինը («Լոս Անջելես Կլիպերս») նույնքան ժամանակահատվածի համար` 175 միլիոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում