«Չելսին» մտադիր է այս շաբաթվա ընթացքում 142 միլիոնի տրանսֆեր կատարել

«Չելսին» պատրաստվում է ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում զգալիորեն ամրապնդել կազմը:

Լոնդոնցիներն արդեն կողմնորոշվել են հնարավոր նորեկների հարցում և ակտիվ բանակցություններ են վարում: «The Telegraph»-ը տեղեկացնում է, որ այս շաբաթվա ընթացքում «ազնվականները» մտադիր են 125 միլիոն ֆունտ (142 միլիոն եվրո) ծախսել 3 նորեկի համար:

Որոշիչ փուլում են գտնվում «Յուվենտուսի» ձախ պաշտպան Ալեքս Սանդրոյի տեղափոխության շուրջ բանակցությունները: Սպասվում է, որ այդ տրանսֆերը կկազմի 69 միլիոն եվրո:

ԱՊԼ-ի չեմպիոնը արդեն համաձայնեցրել է «Ռոմայի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի տեղափոխությունը, որը կկազմի 33 միլիոն եվրո։ Ինչպես նաև «Մոնակոյի» հենակետային կիսապաշտպան Տեմուե Բակայոկոյի տրանսֆերը: Ֆրանսիացու համար վճարվելու է 40 միլիոն:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ «Չելսիի» առաջիկա ծրագրերի մեջ է մտնում նաև «Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուի տեղափոխությունը: Բելգիացին դիտարկվում է որպես Դիեգո Կոստայի հիմնական փոխարինող: «Կապույտների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ակումբի ղեկավարության ասել է, որ Լուկակուի համար արժե վճարել պահանջված 100 միլիոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում