«Ուիմբլդոնը» մեկնարկեց. Մարեյի ու Նադալի «թեթև զբոսանքը» (տեսանյութ)

Անգլիայում մեկնարկել է Մեծ Սաղավարտի տարվա երրորդ մրցաշարը` «Ուիմբլդոնը»: Խաղային առաջին օրվա շրջանակում արդեն կայացել են մի շարք հանդիպումներ:

Աշխարհի առաջին թենիսիստ Էնդի Մարեյը հանդիպել է Ղազախստանը ներկայացնող Ալեքսանդր Բուբլիկի հետ և վստահորեն հաղթել 6:1, 6:4, 6:2 հաշվով: Բրիտանացու հաջորդ մրցակիցը դառնալու է Դասթին Բրաունը:

Երկրորդ շրջանի ուղեգիր է նվաճել նաև Ռաֆայել Նադալը: Իսպանացին հեշտությամբ` 6:1, 6:3, 6:2 հաշվով պարտության է մատնել Ջոն Միլմանին: Ռաֆայի հաջորդ մրցակիցը լինելու է ամերիկացի Դոնալդ Յանգը:

Հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել նաև Կարեն Խաչանովը, Կեի Նիսիկորին, Ժո Վիլֆրեդ Ցոնգան, Ռոբերտո Բաուտիստան և Մարին Չիլիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում