Պաշտոնական. Չալհանօղլուն` «Միլանի» ֆուտբոլիստ (լուսանկար)

«Միլանը» պաշտոնապես հայտարարել է Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Հական Չալհանօղլուի տեղափոխության մասին: 23-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 4 տարվա պայմանագիր:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրք խաղացողի տարեկան աշխատավարձը կազմելու է 2,5 միլիոն եվրո: Տրանսֆերն արժեցել է 20 միլիոն եվրո։ Փետրվարից սկսած կիսապաշտպանը խաղադաշտ դուրս չէր եկել, որովհետև ՖԻՖԱ-ի կողմից պատժվել էր 2011 թվականին թույլ տված տրանսֆերային խախտման համար:

Ավելի վաղ ռոսոներին ձեռք է բերել պաշտպաններ Ռիկարդո Ռոդրիգեսին ու Մատեո Մուսակիոյին, կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեին, հարձակվողներ Անդրե Սիլվային ու Ֆաբիո Բորինիին:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ կիսապաշտպան Անդրեա Պոլին տեղափոխվել է «Բոլոնյա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում