«Ռոման» ձեռք է բերել թոփ-5 լիգաների ամենաշատ գնդակ խլող ֆուտբոլիստին (լուսանկարներ)

«Լիոնի» կիսապաշտպան Մաքսիմ Գոնալոնը տեղափոխվել է «Ռոմա»: «Գայլերի» պաշտոնական կայքը հայտնում է, որ ֆրանսիացու հետ կնքվել է 4 տարվա պայմանագիր:

28-ամյա ֆուտբոլիստի համար վճարվել է 5 միլիոն եվրո: Նման ցածր գումարը պայմանավորված է նրանով, որ Գոնալոնը կոնֆլիկտ է ունեցել ֆրանսիական ակումբի ղեկավարության հետ և հրաժարվել է երկարաձգել մեկ տարուց սպառվող համաձայնագրի ժամկետը: Կիսապաշտպանը «Լիոնի» սանն է ու կատարում էր ավագի պարտականությունները:

Նախորդ մրցաշրջանում ֆրանսիացին թոփ-5 առաջնություններում ամենաշատ գնդակ խլող ֆուտբոլիստն էր՝ միջինը մեկ խաղում 4,4 խլում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում