Որքա՞ն գումարից է Դյուրանտը հրաժարվել չեմպիոնական կազմը պահպանելու համար

«Գոլդեն Սթեյթի» թեթև հարձակվող Կևին Դյուրանտը նոր` 2 տարվա պայմանագիր է կնքելու ակումբի հետ: Այդ ընթացքում նա ստանալու է 53 միլիոն դոլար:

Espn.com-ը տեղեկացնում է, որ համաձայնագրում առկա կլինի կետ, ըստ որի ամերիկացին մեկ տարուց կարող է սահմանափակ ազատ գործակալ դառնալ:

Ավելի վաղ Դյուրանտը հրաժարվել էր տարեկան 28 միլիոն դոլար աշխատավարձից: Այժմ նա կարող էր տարեկան 34 միլիոն դոլարի պայմանագիր ստորագրել, սակայն հանուն ակումբի որոշել է դա չանել: Դրա շնորհիվ «Ուրիորիորզը» խնայել է 9 միլիոն դոլար, կարողացել է չգերազանցել աշխատավարձերի սահմանված շեմը և թիմում պահել կարևոր պահեստային խաղացողներ Շոն Լիվինգսթոնին ու Անդրե Իգուդալային:

Հիշեցնենք, որ «Կլիվլենդի» դեմ չեմպիոնական` «Եզրափակիչ-2017»-ում Կևինը դարձավ ամենաարժեքավոր բասկետբոլիստ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում