Չեմպիոնների լիգա․ «Ալաշկերտը» դուրս եկավ երկրորդ փուլ (տեսանյութ)

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» հաղթահարեց Չեմպիոնների լիգայի 2017-18թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի արգելքը՝ առավելության հասնելով անդորրական «Սանտա Կոլոմայի» նկատմամբ։ 

Երևանում կայացած առաջին խաղում «Ալաշկերտն» Ուրոշ Նենադովիչի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթանակ էր տոնել, իսկ Անդորրայում կայացած պատասխան խաղն ավարտվեց 1։1 հաշվով։ Հանդիպման հաշիվը 28-րդ րոպեին բացեց Նենադովիչը, իսկ դաշտի տերերից 63-րդ րոպեին աչքի ընկավ Իլդեֆոնս Լիման։

Երկրորդ փուլում Աբրահամ Խաշմանյանի թիմի մրցակիցը Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ն է։ Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին։

Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ

«Սանտա Կոլոմա» – «Ալաշկերտ»՝ 1։1 (ընդ․՝ 1։2)
Գոլերը՝ Լիմա 63՛ – Նենադովիչ 28՛

“>

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում