«Ալաշկերտի» հետ խաղից հետո Կապդևիլյան ավարտել է կարիերան

Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Խուան Կապդևիլյան ավարտել է կարիերան:

«Lequipe.fr»-ը տեղեկացնում է, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտի» հետ պատասխան հանդիպումը 39-ամյա ֆուտբոլիստի համար դարձել է վերջինը:

Նախկինում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը մեկ անգամ արդեն հայտարարել էր խաղակոշիկները «մեխից կախելու» մասին, սակայն հետո սկսել էր ելույթ ունենալ անդորրական թիմում:

Հիշեցնենք, որ Հայաստանի չեմպիոնը երկու խաղերի արդյունքում (1:0, 1:1) հաղթահարել է «Սանտա Կոլոմայի» արգելքը և դուրս եկել որակավորման երկրորդ փուլ, որտեղ մրցելու է բելառուսական ԲԱՏԷ-ի հետ:

Լուսանկարը` «Ալաշկերտի» պաշտոնական կայքի

Հետևեք մեզ նաև Telegram-ում