«Բարսելոնա». Պայմանավորվածություն Մեսսիի հետ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կշարունակի ելույթները կատալոնական ակումբում:

«Կապտանռնագույները» հայտարարել են 30-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր կնքելու շուրջ պայմանավորվածության մասին: Պայմանագիրը կգործի մինչև 2021 թվականը: Արգենտինացին համաձայնագիրը կստորագրի, երբ վերադառնա արձակուրդից:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մեսսիի հրաժարագինը 250 միլիոն եվրոյից դառնալու է 300 միլիոն:

Ամբողջ կարիերան «Բարսելոնայում» անցկացրած հարձակվողն իր հարազատ թիմի կազմում 583 խաղ է անցկացրել, 507 գոլ է հեղինակել ու 231 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում