Տիգրան Պետրոսյանը՝ «World Open»-ի հաղթող (լուսանկար)

ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում ավարտվել է «World Open» խոշոր միջազգային մրցաշարը: Մրցմանը մասնակցել է 216 շախմատիստ, այդ թվում՝ 33 գրոսմայստեր:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքը տեղեկացնում է, որ մրցաշարում հիանալի հաջողության է հասել գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը: Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և դարձել մրցաշարի միանձնյա հաղթող:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում