«Արսենալն» ակումբի պատմության ռեկորդային տրանսֆերը կատարեց (լուսանկարներ)

«Արսենալն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է «Լիոնի» հարձակվող Ալեքսանդր Լակազետի տրանսֆերի մասին:

26-ամյա ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր է կնքել լոնդոնցիների հետ: Գործարքը կազմել է 53 միլիոն եվրո, 7 միլիոն եվրո էլ նախատեսված է պարգևավճարների տեսքով: Դա «զինագործների» պատմության ամենախոշոր տրանսֆերն է: Նախկին ռեկորդը գրանցվել էր 2013 թվականին՝ Մեսութ Օզիլի տեղափոխության ժամանակ․ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի համար «Ռեալին» վճարվել էր 50 միլիոն եվրո:

Այս գործարքը նաև «Լիոնի» պատմության ամենաթանկ վաճառքն է: Լակազետը ֆրանսիական ակումբի սանն է, որի գլխավոր թիմում էր հանդես գալիս 2009 թվականից: Վերջին 4 մրցաշրջաններում նա դարձել է «առյուծների» լավագույն ռմբարկուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում