«Միլանը» նոր տրանսֆեր կկատարի

«Ատալանտայի» աջ պաշտպան Անդրեա Կոնտին մոտակա օրերին կդառնա «Միլանի» ֆուտբոլիստ:

Իտալական ակումբները պայմանավորվել են 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, որը կազմելու է 24 միլիոն եվրո,- գրում է «Sky Sport Italia»-ի լրագրող Ջանլուկի Դի Մարցոն:

Ըստ պայմանավորվածության` Բերգամո կմեկնի նաև «ռոսոներիի» 20-ամյա կիսապաշտպան Մատեո Պեսինան: Կոնտին այսօր և վաղը բուժզննման կենթարկվի, որից հետո պայմանագիր կկնքի «Միլանի» հետ:

Իտալիայի նախորդ առաջնությունում պաշտպանը մասնակցել է 33 խաղի, որոնցում 8 գոլ է խփել ու 5 գոլային փոխանցում կատարել:

Ավելի վաղ իտալական գրանդը համալրել են Ռիկարդո Ռոդրիգեսը, Մատեո Մուսակիոն, Ֆրանկ Կեսիեն, Հական Չալհանօղլուն, Ֆաբիո Բորինին ու Անդրե Սիլվան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում