Աշխարհի ամենասկանդալային բասկետբոլիստներից մեկը տեղափոխվում է «Գոլդեն Սթեյթ»

NBA-ի չեմպիոն «Գոլդեն Սթեյթը» պայմանավորվածության է հասել ազատ գործակալի կարգավիճակում գտնվող պաշտպան Նիք Յանգի հետ:

Espn.com-ի ինսայդեր Էդրիեն Վոյնարովսկին տեղեկացնում է, որ կողմերի միջև ստորագրվելու է 1 տարվա պայմանագիր, որի ընթացքում ամերիկացին 5,2 միլիոն դոլար կստանա: Ավելի ուշ բասկետբոլիստը հաստատել է տեղափոխության լուրը:

Յանգն ազատ գործակալ է դարձել այն բանից հետո, երբ հրաժարվել է «Լեյկերսի» հետ վերջին տարվա պայմանագրից: «Հրեշտակների քաղաքում» աշխարհի ամենասկանդալային խաղացողներցի մեկի աշխատավարձը կկազմեր 5,6 միլիոն դոլար:

Նախորդ մրցաշրջանում Յանգը միջինը մեկ խաղում վաստակել է 13,2 միավոր, տիրել 2,3 անդրադարձի ու կատարել 1,0 արդյունավետ փոխանցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում