Sport.es. «Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքելու համար Մեսսին խելահեղ բոնուս կստանա

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ակումբի հետ նոր պայմանագիր կնքելու համար 50 միլիոն եվրոյի պարգևավճար կստանա: Այդ գումարը վճարվելու է աստիճանաբար՝ առաջիկա 4 տարիների ընթացքում,- հայտնում է «sport.es»-ը:

Արգենտինացու համաձայնագիրը նախատեսված է լինելու մինչև 2021 թվականը: Հրաժարագինը կազմելու է 300 միլիոն եվրո:

Մեսսին «Բարսելոնայի» գլխավոր թիմում է հանդես գալիս 2003-04թթ մրցաշրջանից: Այս ընթացքում նա դարձել է Իսպանիայի ութակի չեմպիոն ու Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող։ «Կապտանռնագույնների» կազմում նա անցկացրել է 583 պաշտոնական խաղ, որոնցում 507 գոլ է խփել ու 231 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում