Եվրոպա լիգա. «Փյունիկը» ջախջախիչ պարտություն է կրել

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» հյուրընկալվել է «Սլովանին» ու 0:5 հաշվով ջախջախվել:

Սլովակների կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Յակուբ Մարեզը (10՛, 23՛, 64՛), մեկական անգամ աչքի են ընկել Յորի դե Կամպսը (62՛) և Բորրիս Սեկուլիչը (66՛):

Երևանում կայացած մրցավեճում Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը զիջել էր 1:4 հաշվով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում