«Ալաշկերտը» սկսում է նախապատրաստվել ԲԱՏԷ-ի հետ դիմակայությանը

Հուլիսի 6-ի լուսադեմին Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» պատվիրակությունը վերադարձել է Անդորրայից: Այսօր երևանյան թիմն սկսել է նախապատրաստվել Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի հետ դիմակայությանը,- գրում է ակումբի պաշտոնական կայքը:

Հուլիսի 9-ին «Ալաշկերտը» կմեկնի Բելառուս, որտեղ մինչև ԲԱՏԷ-ի հետ հուլիսի 12-ին կայանալիք խաղը երկու մարզում կանցկացնի:

ԲԱՏԷ – «Ալաշկերտ» հանդիպումը կկայանա հուլիսի 12-ին, «Բորիսով Արենա» մարզադաշտում, կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին և կցուցադրվի Հայաստանի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում:

«Ալաշկերտ» — ԲԱՏԷ պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում