Եվրոպայի ամենախաղակցված թիմերը

Մարզական հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES) կազմել է Եվրոպայի 31 առաջատար ֆուտբոլային երկրների ամենակայուն կազմ ունեցող թիմերի վարկանիշը:

Տվյալ հաշվարկի հիմքում է եղել ակումբի ներկայիս կազմում յուրաքանչյուր ֆուտբոլիստի անցկացրած ժամանակահատվածը, որը ցույց է տալիս թիմերի խաղակցվածության աստիճանը:

Առաջին տեղում է հայտնվել Մոսկվայի ԲԿՄԱ-ն, որը ստացել է 6,28 վարկանիշը: Եվրոպայի բոլոր ակումբների մեջ հենց «բանակայինների» ներկայիս կազմի խաղացողներն են ամենաշատը հանդես եկել միմյանց հետ:

Եկրորդ տեղում է շվեդական «Նորչեպինգը» (5,34), իսկ եռյակը եզրափակում է «Բարսելոնան» (4,97): Կատալոնացիներին հաջորդում են Դոնեցկի «Շախտյորը» (4,90), Մադրիդի «Ռեալը» (4,86), «Բավարիան» (4,70), Բիլբաոյի «Ատլետիկը» (4,36), ավստրիական «Մատերսբուրգը» (4,34), «Ռեալ Սոսյեդադը» (4,16) և «Յուվենտուսը» (3,96):

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում