«Բանանց». Հավաք և ստուգողական հանդիպումներ Վրաստանում

Հուլիսի 10-17-ը Երևանի «Բանանցն» ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանում, որի ընթացքում նախատեսված է երեք ստուգողական հանդիպում վրացական թիմերի դեմ: Այդ մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից:

Արամ Ոսկանյանի թիմը կիջևանի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, իսկ մարզումներն ու խաղերը տեղի կունենան Սագուրամոյում գտնվող Թբիլիսիի «Լոկոմոտիվի» մարզաբազայում:

Հուլիսի 12-ին երևանցիները ստուգողական հանդիպում կանցկացնեն Թբիլիսիի «Սաբուրթալոյի» հետ, հուլիսի 14-ին՝ Գորիի «Դիլայի» հետ, իսկ հուլիսի 17-ին կայանալիք խաղի մրցակիցը դեռ ճշտված չէ:

Հանդիպումները կցուցադրվեն FC Banants TV-ի ուղիղ եթերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում