«Ինտերը» խոշոր տրանսֆեր է կատարել

«Սամպդորիայի» կենտրոնական պաշտպան Միլան Շկրինյարը տեղափոխվել է «Ինտեր»: Միլանցիների պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 22-ամյա սլովակի հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր:

Գործարքի մասին տեղեկություն նշված չէ, սակայն «Transfermarkt»-ը գրում է, որ այն կազմել է 30 միլիոն եվրո:

Ա Սերիայի նախորդ խաղարկությունում Շկրինյարը մասնակցել է 35 խաղի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում