Պաշտոնական. «Միլանը» 7-րդ տրանսֆերը կատարեց (լուսանկարներ)

«Ատալանտայի» աջ պաշտպան Անդերա Կոնտին դարձել է «Միլանի» ֆուտբոլիստ: «Ռոսոներիի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ իտալացու հետ ստորագրվել է 5 տարվա պայմանագիր:

Ավելի վաղ հայտնի էր դարձել որ տրանսֆերը կազմել է 24 միլիոն եվրո: Հակառակ ուղղությամբ է մեկնել նաև իտալական գրանդի կիսապաշտպան Մատեո Պեսինան:

Ա Սերիայի նախորդ խաղարկությունում Կոնտին 33 մրցավեճում դարձել է 8 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:

Իտալացին դարձավ «Միլանի» 7-րդ նորեկը: Ավելի վաղ «ռոսոներիի» չինացի սեփականատերերը ձեռք էին բերել պաշտպաններ Ռիկարդո Ռոդրիգեսին, Մատեո Մուսակիոյին, կիսապաշտպաններ Ֆրանկ Կեսիեին, Հական Չալհանօղլուին և հարձակվողներ Ֆաբիո Բորինիին ու Անդրե Սիլվային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում