Հայ մարզուհիներն անհաջող են հանդես եկել բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթանում է բռնցքամարտի մինչև 18 տարեկան կանանց Եվրոպայի առաջնությունը:

Աշխարհամասի առաջնությունում Հայաստանը ներկայացրել են Անժելիկա Ստեփանյանը (51 կգ քաշային կարգ), Անահիտ Արոյանը (54 կգ) և Լիանա Մանուկյանը (+81 կգ): Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել են, որ երեք բռնցքամարտիկներն էլ պարտվել են մեկնարկային մենամարտերում:

Եվրոպայի առաջնությունը կավարտի հուլիսի 9-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում