«Ուիմբլդոն»․ Նադալը պայքարից դուրս թողեց Խաչանովին
07/07/2017 21:14
Նմանատիպ
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս եկավ «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչ՝ առավելության հասնելով Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովի նկատմամբ։
Մրցաշարի չորրորդ համարը 2 ժամ, 14 րոպե տևած խաղում հաղթեց 6:1, 6:4, 7:6 (7:3) հաշվով։ Նադալը թույլ տվեց մեկ կրկնակի սխալ, իրացրեց 4 բրեյք-փոյնթ՝ 15 հնարավորից, իսկ Խաչանովի ակտիվում գրանցվեց 13 էյս, 6 սխալ սեփական մատուցման ժամանակ, 1 բրեյք։
Քառորդ եզրափակչի ուղեգրի համար Նադալը մրցելու է Լյուքսեմբուրգի ներկայացուցիչ Ժիլ Մյուլլերի հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում