Վերատի․ Ներողություն եմ խնդրում «Պարի Սեն Ժերմենից»

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատին ներողություն է խնդրել իր գործակալ Դոնատո Դի Կամպլի հայտարարության համար։ Օրերս գործակալը նշել էր՝ Վերատին անչափ ուրախ է, որ «Բարսելոնան» հետաքրքրված է իր ծառայություններով։

-Վերջին օրերն ինձ համար հեշտ չէին։ Ես տեղյակ եմ գործակալիս խոսքերի մասին, բայց ցանկանում եմ նշել, որ համամիտ չեմ նրա հետ։ Ներողություն եմ խնդրում ակումբից, նախագահից, թիմակիցներիցս, երկրպագուներից։ Այստեղ ինձ շատ լավ եմ զգում։ Գիտեմ, որ «Պարի Սեն Ժերմենում» վստահում են ինձ, և ցանկանում եմ ևս մեկ անգամ ներողություն խնդրել։

Ես ընդհանրապես համամիտ չեմ գործակալիս հետ։ Նա սխալ է թույլ տվել։ Հույս ունեմ՝ նման բան չի կրկնվի։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ջանք չեմ խնայի այս ակումբի համար,- ասել է Վերատին «Պարի Սեն Ժերմենի» մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում