Մաքսվելին փոխարինողը. ՊՍԺ-ն նորեկ ունի (լուսանկար)

«Ռեալ Սոսյեդադի» եզրային պաշտպան Յուրի Բերչիչեն կարիերան շարունակելու է «Պարի Սեն Ժերմենում»: 27-ամյա ֆուտբոլիստն իր նոր ակումբի հետ 4 տարվա պայմանագիր է ստորագրել։

«Transfermarkt»-ի տեղեկությամբ գործարքը կազմել է 16 միլիոն եվրո: Ֆրանսիական թիմում բասկը դառնալու է բրազիլացի Մաքսվելի փոխարինողը, ով ավարտել է կարիերան:

«Ինձ համար մեծ պատիվ է կրել Եվրոպայի ամենահարգված ու մեծագույն ակումբներից մեկի մարզաշապիկը: Վստահ եմ` այստեղ աճելու համար կատարյալ պայմաններ կգտնեմ: Ցանկանում եմ առաջ շարժվել ու տիտղոսներ նվաճել»,- ասել է Բերչիչեն:

Իսպանիայի նախորդ առաջնությունում պաշտպանը մասնակցել է 35 խաղի, որոնցում 3 գոլ է խփել ու 4 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում