Բարտոմեու. ՊՍԺ-ն բաց չթողեց Վերատիին, այլ թեկնածուներ ենք դիտարկում

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հարցազրույց է տվել sport.es-ին, որում անդրադարձել է «Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատիի տրանսֆերի շուրջ բանակցություններին:

– Ինչո՞ւ եք փորձում ձեռք բերել Վերատիին, եթե գիտեք, որ դա անլուծելի խնդիր է:

– Նա այն ֆուտբոլիստն է, ով պետք է մեզ: Թիմի համալրման համար մեր մարզական տնօրենն ու գլխավոր մարզիչը նրան առաջնային թեկնածուն են համարում: Խնդիրն այն է, որ ՊՍԺ-ն հրաժարվում է բանակցություններ վարել:

Իտալացու պայմանագրում հրաժարագնի մասին կետ չկա, ինչը զգալիորեն բարդացնում է նրան ձեռք բերելու հնարավորությունը: Մենք չենք կարող գնալ և ասել, որ վճարում ենք պահանջված գումարը: Նրանք մեզ ասում են. «Ցանկացած հարցով պատրաստ ենք բանակցել, միայն ոչ Վերատիի»:

Այժմ ստիպված պահեստային ծրագրին ենք անցնել, այլ թեկնածուներ ենք դիտարկում: Մինչև հիմա Մարկոյին ձեռք բերելն անհնար էր, սակայն տրանսֆերային պատուհանը փակվելուն դեռ շատ ժամանակ կա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում