«Բանանցի» հերթական նորեկը (տեսանյութ)

Երևանի «Բանանցը» պայմանագիր է ստորագրել 29-ամյա սերբ կիսապաշտպան Օգնեն Կրասիչի հետ: Այդ մասին տեղեկանում ենք երևանցիների պաշտոնական կայքից:

Կարճ տեղեկատվություն.

Անուն՝ Օգնեն
Ազգանուն՝ Կրասիչ
Ծննդյան տարեթիվ՝ 09.04.1988. (29 տարեկան)
Հասակը՝ 1.75 մ
Խաղային դիրքը՝ աջ կիսապաշտպան
Քաղաքացիությունը՝ Սերբիա

«Օգնեն Կրասիչը հարձակողական ոճի ունիվերսալ ֆուտբոլիստ է: Խաղում է թե ձախ, թե աջ եզրում, թե կենտրոնում: Փորձառու ֆուտբոլիստ է, բավական լավ հանդես է եկել Սերբիայի առաջնությունում ու ղազախական «Տոբոլում»: Նա կարող է շատ մեծ օգուտ տալ իր փորձով, և խաղային որակներով: Այժմ մնում է, որ նա հարմարվի թիմին»,- «Բանանցի» նորեկին այսպես է բնորոշել գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:

Օգնեն Կրասիչի նախորդ ակումբն էր սերբական Սուպեր լիգայի ներկայացուցիչ «Վոժդովացը»: Մինչ այդ նա հանդես է եկել ուզբեկական «Նասաֆում» և ղազախական «Տոբոլում»: Խաղացել է նաև սերբական «Պրոլետեր Նովի Սադում» և բոսնիական «Տուզիայում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում