«Միլանի» կիսապաշտպանն այլ թիմ է տեղափոխվել (լուսնակարներ)

«Միլանի» կիսապաշտպան Յուրայ Կուցկան այլևս հանդես չի գալու իտալական թիմում: Սլովակը 2 տարվա պայմանագիր է կնքել «Տրաբզոնսփորի» հետ,- հայտնում է թուրքական ակումբի պաշտոնական կայքը:

Տրանսֆերի մանրամասները չեն հրապարակվում, սակայն ոչ պաշտոնական տվյալներով այն կազմել է 6 միլիոն եվրո: 30-ամյա ֆուտբոլիստը «ռոսոներիին» միացել էր 2015 թվականին: Նրա  համար «Ջենոային» վճարվել էր 3 միլիոն եվրո:

«Միլանի» կազմում Կուցկան մասնակցել է 67 խաղի, որոնցում 5 գոլ է խփել ու 6 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում