«Ուիմբլդոն»․ Ֆեդերերը 3 սեթում հաղթեց Զվերևին

«Ուիմբլդոնի» երրորդ շրջանում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը հաղթեց Գերմանիայի ներկայացուցիչ Միշա Զվերևին։

1 ժամ, 49 րոպե տևած խաղն ավարտվեց 7:6 (7:3), 6:4, 6:4 հաշվով։ Մրցաշարի երրորդ համարի ակտիվում գրանցվեց 13 էյս, 1 կրկնակի սխալ, 3 բրեյք-փոյնք՝ 6 հնարավորից, իսկ Զվերևի ակտիվում՝ 6 էյս, 4 կրկնակի, 20 «վիններս», 1 բրեյք-փոյնթ՝ 2 հնարավորից։

1/8 եզրափակչում Ռոջեր Ֆեդերերը մրցելու է Գրիգոր Դիմիտրովի հետ։



Հետևեք մեզ նաև Telegram-ում