«Ալաշկերտի»՝ ԲԱՏԷ-ի դեմ հանդիպման հայտացուցակը

Հուլիսի 9-ին Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի` Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի դեմ արտագնա խաղից վերջին մարզումն է անցկացրել սեփական մարզադաշտում։ 

Գիշերը «Ալաշկերտի» պատվիրակությունը ակումբի նախագահ Բագրատ Նավոյանի գլխավորությամբ կմեկնի Բելառուսի մայրաքաղաք Մինսկ։ Հուլիսի 10-ին Աբրահամ Խաշմանյանի թիմը կմարզվի Մինսկում, իսկ հաջորդ օրը նախախաղային մարզում կանցկացնի «Բորիսով Արենա» մարզադաշտում:

Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ «Ալաշկերտի» կազմում Բելառուս են մեկնում հետևյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ. Արսեն Բեգլարյան, Գևորգ Կասպարով:

Պաշտպաններ. Գագիկ Դաղբաշյան, Արարատ Առաքելյան, Վահագն Մինասյան, Դանիել Ստոյկովիչ, Դմիտրի Խովբոշա, Անդրանիկ Ոսկանյան, Մլադեն Զելկովիչ, Միլիան Յաբլան:

Կիսապաշտպաններ. Խորեն Վերանյան, Արտակ Եդիգարյան, Արտակ Գրիգորյան, Արթուր Եդիգարյան, Արտակ Դաշյան, Զավեն Բադոյան:

Հարձակվողներ. Ուրոշ Նենադովիչ, Միհրան Մանասյան, Լեստեր Պելտիեր:

ԲԱՏԷ – «Ալաշկերտ» հանդիպումը կկայանա հուլիսի 12-ին «Բորիսով Արենա» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում