Ֆեդերերը գերազանցել է Սերենա Ուիլյամսի ռեկորդը

«Ուիմբլդոնի» երրորդ շրջանում Ռոջեր Ֆեդերերը հաղթեց Գերմանիայի ներկայացուցիչ Միշա Զվերևին։

Այս հաղթանակի շնորհիվ շվեյցարացի թենիսիստը դարձավ «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում հաղթանակների թվով ռեկորդակիր։ Ֆեդերերը «Մեծ Սաղավարտի» 4 մրցաշարերում 317 հաղթանակ է տոնել, իսկ նախկին ռեկորդակիր Սերենա Ուիլյամսը՝ 316։

Հիշեցնենք, որ Ռոջեր Ֆեդերերը տիտղոսների քանակով «Մեծ Սաղավարտի» մրցաշարերի ռեկորդակիր է՝ 18։ «Ուիմբլդոնում» նա 7 անգամ է չեմպիոն դարձել։ Բացի այդ, հենց այս մրցաշարում է նա գերազանցել ամերիկացի Պիտ Սամպարսի ռեկորդը՝ նվաճելով «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում իր 15-րդ տիտղոսը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում