Վահան Բիչախչյանը կարող է տեղափոխվել «Բենֆիկա»

«Շիրակի» հարձակվող Վահան Բիչախչյանը կարող է կարիերան շարունակել Պորտուգալիայում: Լիսաբոնի «Բենֆիկան» մտադիր է ձեռք բերել գյումրեցի ֆուտբոլիստին, - գրում է պորտուգալական «Record» պարբերականը։
Նշվում է, որ «արծիվները» սպասում էին մինչև Բիչախչյանը կդառնա 18 տարեկան, որպեսզի իրավունք ունենան հրավիրելու նրան: Վահանի 18-ամյակը լրացել է երեկ` հուլիսի 9-ին:
Աղբյուրը գրում է, որ «Բենֆիկան», ի դեմս Բիչախչյանի, տեսնում է ապագա Հենրիխ Մխիթարյանին:
Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացողը հավակնում է 2017 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչմանը: