Հայաստանի հավաքականի նախկին խաղացողը դարձել է «Արարատի» ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի նախկին խաղացողը դարձել է «Արարատի» ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Արսեն Պետրոսյանը պայմանագիր կնքել «Արարատի» հետ: Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

25-ամյա դարպասապահը հեռացել է «Գանձասար-Կապանից» 2016 թվականի փետրվարին: Նրա վերջին ակումբը եղել է բելգիական «Գանշորեն»:

Պետրոսյանն ազգային ընտրանու կազմում միակ խաղն անցկացրել է Իռլանդիայի հետ Եվրո-2012-ի ընտրական փուլի հանդիպման (1:2) ժամանակ՝ փոխարինելով կարմիր քարտ ստացած Ռոման Բերեզովսկուն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում