Որքա՞ն գումարով «Բավարիան» կկարողանա գնել Խամեսի ամբողջական տրանսֆերը

Որքա՞ն գումարով «Բավարիան» կկարողանա գնել Խամեսի ամբողջական տրանսֆերը

Այսօր հայտնի է դարձել, որ «Բավարիան» պաշտոնապես երկու տարով վարձակալել է «Ռեալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին: Յուրաքանչյուր տարվա համար վարձավճարը կազմելու է 5 միլիոն եվրո:

«Marca»-ի տեղեկությամբ երկու տարի հետո գերմանական ակումբը 40 միլիոն եվրոյով կկարողանա գնել կոլումբացու ամբողջական տրանսֆերը: Իր հերթին «Bild»-ը գրում է, որ ամբողջական տրանսֆերը ձեռք բերելը մյունխենցիներին կարժենա ուղիղ 35,2 միլիոն եվրո:

Ինչպես հայտնի է, «Արքայական ակումբն» իր խաղացողներին վարձավճարով այլ թիմերին զիջելու ժամանակ պնդում է, որ պայմանագրում կետ ներառվի, ըստ որի նա իրավունք չի ունենա խաղալ «սերուցքայինների» դեմ: Ռոդրիգեսի դեպքում այդ կետի վերաբերյալ դեռ տեղեկություն չկա:

Խամեսը մադրիդցիների կազմում էր հանդես գալիս 2014-2015թթ. մրցաշրջանից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում