Խամեսը պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ (լուսանկար)

Խամեսը պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ (լուսանկար)

«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը վարձակալությամբ տեղափոխվել է «Բավարիա»: Մյունխենցիների պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ կոլումբիացին հաջող բուժզննում է անցել ու 2 տարվա համաձայնագիր կնքել:

Մյունխենցիները երկու տարվա վարձակալության համար 10 միլիոն եվրո են վճարելու: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հետագայում նրանք իրավունք կունենան 35-40 միլիոն եվրոյով գնելու 25-ամյա ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը:

«Բավարիայի» ղեկավար խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ Խամեսին հրավիրելը եղել է թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի խնդրանքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում