Պաշտոնական. Վիտոլոն` «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ

Պաշտոնական. Վիտոլոն` «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ

«Սևիլյայի» կիսապաշտպան Վիտոլոն տեղափոխվել է «Ատլետիկո»: Մադրիդցիների պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ իսպանացու հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր:

Քանի որ ՖԻՖԱ-ի սահմանած տրանսֆերային արգելքի պատճառով «հնդիկները» չեն կարող մինչև 2018 թվականի հունվարի 1-ը նոր խաղացողների հայտավորել, 27-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի առաջին կեսը վարձակալությամբ կանցկացնի «Լաս Պալմասում»: Հենց այդ թիմում է վինգերը սկսել իր կարիերան:

Ոչ պաշտոնական տվյալներով «Ատլետիկոն» վճարել է Վիտոլոյի հրաժարագինը, որը կազմում է 37,5 միլիոն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում