«Ուիմբլդոն». Մարեյը պարտվեց քառորդ եզրափակչում (տեսանյութ)

«Ուիմբլդոն». Մարեյը պարտվեց քառորդ եզրափակչում (տեսանյութ)

«Ուիմբլդոնում» մենկարկել է տղամարդկանց մրցաշարի քառորդ եզրափակիչը: Առաջին երկու խաղերը 5-սեթանոց պայքարում են անցել:

Աշխարհի առաջին թենիսիստ Էնդի Մարեյը մրցել է Սեմ Քուերիի հետ ու անակնկալ պարտություն կրել: Գրանցվել է 6:3, 4:6, 7:6 (4), 1:6, 1:6 հաշիվը:

Հատկանշական է, որ երրորդ քաղորդի վերջում բրիտանացին վնասվածք է ստացել ու դժվարությամբ շարունակել պայքարը, ինչի հետևանքով 4-րդ ու 5-րդ սեթում զիջել է գրեթե առանց պայքարի:

Կիսաեզրափակչում ամերիկացին մրցելու է Մարին Չիլիչի հետ: Խորվաթը դժվարին պայքարում 3:6, 7:6, (6), 7:5, 5:7, 6:1 հաշվով պարտության է մատնել Ժիլ Մյուլերին: Վերջինս 1/8 եզրափակչում պայքարից դուրս էր թողել Ռաֆայել Նադալին:

Քառորդ եզրափակչի մյուս զույգերում կայանում են Ռոջեր Ֆեդերեր – Միլոշ Ռաոնիչ և Նովակ Ջոկովիչ – Թոմաշ Բերդիխ հանդիպումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում