Երկու Բենդեր. «Բորուսսիայի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Բայեր»

Երկու Բենդեր. «Բորուսսիայի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Բայեր»

Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Սվեն Բենդերը դարձել է «Բայերի» ֆուտբոլիստ:

Լևերկուզենցիների պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 28-ամյա ֆուտբոլիստի հետ 4 տարվա պայմանագիր է կնքել։ Տրանսֆերի գինը չի հրապարակվում: Ոչ պաշտոնական տվյալներով, այն կազմել է 15 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ «Բայերի» կազմում է հանդես գալիս Սվենի երկվորյակ եղբայրը` Լարս Բենդերը: Գերմանացիները վերջին անգամ միասին նույն թիմում են հանդես եկել 2008-2009 թթ. մրցաշրջանում, երբ պաշտպանում էին «Մյունխեն-1860»-ի գույները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում