«Ուիմբլդոն». Անխոցելի Ֆեդերերը եզրափակչում է, հայտնի է նրա մրցակիցը (տեսանյութ)

«Ուիմբլդոն». Անխոցելի Ֆեդերերը եզրափակչում է, հայտնի է նրա մրցակիցը (տեսանյութ)

Մեծ Սաղավարտի տարվա երրորդ մրցաշարում` «Ուիմբլդոնում» տեղի են ունեցել կիսաեզրափակչի հանդիպումները:

Ռոջեր Ֆեդերերը մրցել է Թոմաշ Բերդիխի հետ: Համառ պայքարում անցած մրցավեճում շվեյցարացին հաղթել է 7:6, (4), 7:6 (4), 6:4 հաշվով: Հանդիպման ընթացքում 35-ամյա թենիսիստը չեխի 2 մատուցում է հաղթել, իսկ սեփականները զիջել է 1 անգամ: Հանդիպումը շարունակվել է 2 ժամ 22 րոպե:

Հատկանշական է, որ «Ուիմբլդոնում» անցկացրած բոլոր 6 խաղերում Ֆեդերերը ոչ մի սեթ չի պարտվել:

Եզրափակչում Ռոջերը մրցելու է Մարին Չիլիչի հետ: Խորվաթը 6:7 (6), 6:4, 7:6 (3), 7:5 հաշվով կամային հաղթանակ է տարել Սեմ Քուերիի նկատմամբ:

Խաղի ընթացքում աշխարհի 6-րդ ռակետը 25 էյս է կատարել, իսկ ամերիկացին` 13:
Եզրափակիչը կկայանա հուլիսի 16-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում