«Բավարիայի» նորեկը վարձավճարով այլ թիմ է տեղափոխվել

«Բավարիայի» նորեկը վարձավճարով այլ թիմ է տեղափոխվել

«Բավարիայի» եզրային հարձակվող Սերժ Գնաբրին առաջիկա մրցաշրջանը կանցկացնի «Հոֆենհայմում»:

Զինսհայմ քաղաքը նեկայացնող ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մեկ տարով վարձակալել է 22-ամյա ֆուտբոլիստին: Հունիսի սկզբին մյունխենցիները 8 միլիոն եվրոյով «Վերդերից» գնել էին Գերմանիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը:

Բունդեսլիգայի նախորդ խաղարկությունում Գնաբրին մասնակցել է 27 խաղի, որոնցում դարձել է 11 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում