«Միլանի» ֆուտբոլիստը վարձակալությամբ կխաղա այլ թիմում (լուսանկար)

«Միլանի» ֆուտբոլիստը վարձակալությամբ կխաղա այլ թիմում (լուսանկար)

«Միլանի» կիսապաշտպան Անդրեա Բերտոլաչին հաջորդ մրցաշրջանն անցկացնելու է «Ջենոայում»: Ճենովական ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մեկ մրցաշրջանով վարձակալել է 26-ամյա ֆուտբոլիստին:

Իտալացին 2012-2015 թվականների ընթացքում արդեն հանդես է եկել «Ջենոայի» կազմում:

Ա Սերիայի նախորդ խաղարկությունում Բերտոլաչին մասնակցել է 15 խաղի, որոնցում 1 գոլ է խփել ու 1 գոլային փոխանցում կատարել:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ազատ խաղացողի կարգավիճակով «Միլանից» հեռացած Կեյսուկե Հոնդան միացել է մեքսիկական «Պաչուկային»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում