«Բանանցի» ու վրացական թիմի միջև խաղում 7 գոլ է խփվել (տեսանյութ)

«Բանանցի» ու վրացական թիմի միջև խաղում 7 գոլ է խփվել (տեսանյութ)

Վրաստանում ուսումնամարզական հավաք անցկացնող «Բանանցն» ընկերական խաղ է անցկացրել Թբիլիսիի «Լոկոմոտիվի» հետ:

Առաջին կեսից հետո Արամ Ոսկանյանի թիմը 3:0 հաշվով առավելություն է ունեցել, սակայն երկրորդ կեսում մրցակցին հաջողվել է վերականգնել ինտրիգը: Այնուամենայնիվ, երևանցիները 4:3 հաշվով հաղթանակ են տոնել: «Բանանցի» կազմում գոլերի հեղինակ են դարձել Նենադ Ինյացը, Ղուկաս Պողոսյանը, Վահագն Այվազյանն ու Մատվեյ Գույգանովը:

Հիշեցնենք, որ «Բանանցն» իր պատմության ընթացքում միայն մեկ անգամ է հաղթահարել եվրագավաթների առաջին փուլի արգելքը: Դա տեղի է ունեցել 2005-06թթ. մրցաշրջանի ՈւԵՖԱ-ի գավաթում, երբ երևանցիները մրցել են հենց Թբիլիսիի «Լոկոմոտիվի» հետ: Հայաստանում Աշոտ Բարսեղյանի թիմը զիջել էր 2:3 հաշվով, բայց Վրաստանում առավելության է հասել` 2:0:

Հետևեք մեզ նաև Telegram-ում