Պաշտոնական․ Բիգլիան համալրեց «Միլանի» կազմը (լուսանկար)

Պաշտոնական․ Բիգլիան համալրեց «Միլանի» կազմը (լուսանկար)

«Միլանը» պաշտոնապես հայտարարել է «Լացիոյի» կիսապաշտպան Լուկաս Բիգլիայի տեղափոխության մասին։

31-ամյա արգենտինացին «Միլանի» հետ 3 տարվա պայմանագիր է կնքել։ Տրանսֆերի արժեքը չի նշվում, սակայն իտալական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ «Միլանը» վճարել է 17 միլիոն եվրո, ևս 3 միլիոն եվրո նախատեսված է բոնուսի տեսքով։

Նախորդ մրցաշրջանում Բիգլիան «Լացիոյի» կազմում մասնակցել է 34 հանդիպման, խփել է 5 գոլ և կատարել է 4 գոլային փոխանցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում