Վացկե․ Օբամեյանգի տրանսֆերի վերաբերյալ առաջարկներ չենք ստացել

Վացկե․ Օբամեյանգի տրանսֆերի վերաբերյալ առաջարկներ չենք ստացել

Դորտմունդի «Բորուսսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն տեղեկացրել է, որ ակումբը դեռևս առաջարկներ չի ստացել հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի վերաբերյալ։

-Որևէ առաջարկ չենք ստացել։ Պատրաստ ենք սպասել ևս մի քանի օր, բայց ոչ ավելի։ Իհարկե, կան ակումբներ, որտեղ Օբամեյանգը կարող է ավելի շատ վաստակել, քան «Բորուսսիայում», բայց ես ուրախ կլինեի, եթե նա որոշեր մնալ,- Վացկեի խոսքը փոխանցում է «Bild»-ը։

Գերմանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ «Բորուսսիայի» ղեկավարությունն Օբամեյանգին տեղեկացրել է, որ պատրաստ է քննարկել առաջարկներ, սակայն մինչև հուլիսի 26-ը։ Դորտմունդյան թիմի գլխավոր մարզիչ Պետեր Բոշը հուլիսի 26-ից հետո ցանկանում է հստակ իմանալ, թե 2017-18թթ․ մրցաշրջանում ում հետ կարող է ծրագրեր կապել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում