«Ինտերն» ու «Լացիոն» համաձայնության են հասել

«Ինտերն» ու «Լացիոն» համաձայնության են հասել

«Լացիոյի» հարձակվող Բալդե Կեյտան մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն:

«Mediaset Premium»-ի տեղեկությամբ` միլանյան ու հռոմեական ակումբները համաձայնեցրել են 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: Գործարքը կկազմի 22 միլիոն եվրո: Սենեգալցուն առաջարկվել է 5 տարվա պայմանագիր, ըստ որի նա տարեկան կստանա 3 միլիոն եվրո՝ գումարած հնարավոր պարգևավճարներ:

Աղբյուրը գրում է, որ Կեյտայի տեղափոխության դեպքում, «ներձաուրին» կհամաձայնի «Մանչեսթեր Յունայթեդին» վաճառել Իվան Պերիշիչի տրանսֆերը:

Բալդեի ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենտուսն» ու «Չելսին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում