«Մանչեսթեր Յունայթեդը»` խոշոր տրանսֆերի շեմին

«Մանչեսթեր Յունայթեդը»` խոշոր տրանսֆերի շեմին

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ինտերը» վերջապես պայմանավորվել են «Ինտերի» եզրային կիսապաշտպան Իվան Պերիշիչի տրանսֆերի շուրջ:

«The Independent»-ը վստահեցնում է, որ անգլիական ու իտալական ակումբները համաձայնության են հասել խորվաթի տրանսֆերի շուրջ: Այն կկազմի 54,5 միլիոն եվրո: «Կարմիր սատանաները» 28-ամյա ֆուտբոլիստի համար մի քանի առաջարկ էին կատարել, սակայն համաձայնեցին վճարել «ներաձուրիի» նախապես պահանջած գումարը:

«Մանչեսթեր Յունայթեդի» ու Պերիշիչի անձնական պայմանագրի կետերը վաղուց համաձայնեցված են: Սպասվում է, որ գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա 2 օրվա ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում