Երմակովիչ. Չենք բացառում, որ «Ալաշկերտը» դարպասի դիմաց «ավտոբուս կկայանի»

Երմակովիչ. Չենք բացառում, որ «Ալաշկերտը» դարպասի դիմաց «ավտոբուս կկայանի»

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Ալաշկերտի» դեմ երևանյան հանդիպումից առաջ ԲԱՏԷ-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Երմակովիչը պատասխանեց լրագրողների հարցերին: Բելառուսում գրանցվել է 1:1 հաշիվը:

– Հաջորդ փուլ անցնելու ԲԱՏԷ-ի հնարավորությունները որքա՞ն եք գնահատում:

– Կարծում եմ` հաղթելու համար բավականին լավ շանսեր ունենք: 1:1 հաշիվը հնարավորություն է տալիս նաև «Ալաշկերտին»:

– Ինչպե՞ս կմեկնաբանեք գրանցված արդյունքը:

– Այլ արդյունքի հույս ունեինք: Ցանկանում էինք դարպասն անառիկ պահել, սակայն ցավալի սխալը բաց թողած գոլի բերեց: Բայց այն այդքան ցավալի չէ, որ թիմին հուսահատ դարձնի:

– Հաշվի առնելով, որ 0:0 հաշիվը հայերին ձեռնտու է, նրանք կարող են սեփական դարպասի դիմաց «ավտոբուս կայանել»: Դրա դեմ ի՞նչ պետք է անեք:

– Չենք բացառում այդ հնարավորությունը: Պետք է հարմարվենք այն ամենին, ինչ մրցակիցը կառաջարկի մեզ: Եթե խորը պաշտպանութունից խաղա, պետք է փորձենք տարբերակներ գտնել:

– Ի՞նչ կարող եք ասել «Ալաշկերտի» ցուցադրած ֆուտբոլի մասին:

– Չեմպիոնների լիգայում թույլ մրցակիցներ չեն լինում: «Ալաշկերտը» կամային հատկանիշներով թիմ է, որը գնդակի հետ տեխնիկապես լավ է վարվում: Պետք է մրցակցին հարգանքով վերաբերվենք, բայց հասկանում ենք մեր ուժը: Հարկավոր է հաջորդ փուլ անցնել, դա է մեր խնդիրը:

– Չե՞ք կարծում, որ վաղվա խաղից առաջ հոգեբանական առավելությունը երևանցիների կողմն է:

– Ոչ, այդպես չեմ կարծում:

– Թիմում վնասվածքներ ունեցողներ կա՞ն:

– Այո, մեկ վնասվածք ունենք:

– Ըստ Ձեզ` որո՞նք են «Ալաշկերտի» ուժեղ և թույլ կողմերը:

– Այդ մասին այսօր չեմ խոսի: Մեզ համար արդեն կողմնորոշվել ենք «Ալաշկերտի» ուժեղ ու թույլ կողմերի հարցում: Վաղը պարզ կլինի, թե որքանով էինք ճիշտ:

Միհրան Ալեքսանյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում