«International Champions Cup». «Բորուսսիան» հաղթեց «Միլանին» (տեսանյութ)

«International Champions Cup». «Բորուսսիան» հաղթեց «Միլանին» (տեսանյութ)

«International Champions Cup» ընկերական մրցաշարի շրջանակում Չինաստանում կայացել է «Միլան» – «Բորուսսիա Դորտմունդ» հանդիպումը: Հորդառատ անձրևի տակ անցած խաղն ավարտվել է գերմանական թիմի հաղթանակով` 3:1 հաշվով:

Հաշիվը բացել է դորտմունդցիների կիսապաշտպան Նուրի Շահինը: Չորս րոպե անց այն կրկնապատկել է Պյեր Էմերիկ Օբամեյանգը, ով հստակորեն իրացրել է 11-մետրանոց հարվածը: Եվս 4 րոպե անց Կարլոս Բական կրճատել է հաշվի տարբերությունը:

Երկրորդ կեսում միայն մեկ գնդակ է գրանցվել․ Կաստրո-Պուլիշիչ-Օբամեյանգ կոմբինացիան ավարտվել է գաբոնցու դուբլով:

Հանդիպման հետագա ժամանակահատվածում թիմերը բավականաչափ գոլային հնարավորություններ են ունեցել, սակայն չեն օգտվել դարպասը գրավելու շանսերից:

«International Champions Cup»
«Միլան» – «Բորուսսիա» Դ.` 1:3
Գոլերը՝ Բակա (24) – Շահին (16), Օբամեյանգ (20, 62)

Հետևեք մեզ նաև Telegram-ում